Description
Դեղամիջոց չէ
Թողակման ձեւը՝ 30, 50, 100, 150, 200մլ սրվակներով։
Կիրառումը․ «Բժիշկ տզրուկ» յուղային լուծույթը հարուստ է մոնոտերպեններով՝ հիրուդին (7100 մոլեկուլային քաշով սպիտակուց, որը բաղկացած է 65 ամինաթթուների մնացորդներից, մասնավորապես՝ գլուտամինից, ասպարագինից, լիզինից, ցիստեինից, գլիցինից, սերինից և մի քանի այլ նյութերից)։
Հիմնական բաղադրությունը․
տզրուկի յուղ 80%՝ օժանդակ նյութեր՝ 10% ամարանտի յուղ, 10% բոսվելաթթու։ Տեխնիկական ցուցանիշները սովորաբար գտնվում են հետևյալ սահմաններում՝ խտություն-0,890-0,922; թթվային արժեք 1-3; եթերային թիվ 100-200։ Այն բաց երանգ ունեցող պղտոր հեղուկ է։
Օգտագործումը․ Յուղային լուծույթն ունի հակաուռուցքային, հակաբորբոքային հատկություն, օրգանիզմին տալիս է անհրաժեշտ ֆերմենտներ, ապահովում է լյարդի նորմալ գործունեությունը, վերացնում է նորագոյացությունները։
Այն հաճախ օգտագործվում է նաեւ թութքի, մաշկային հիվանդությունների՝ (ֆուրունկուլյոզ, պսորիազ, գայլախտ, քրոնիկ էկզեմա, Իշիաս) բուժման համար: Խորհուրդ է տրվում որպես հակաբորբոքային միջոց: Այն օգտագործվում է որպես պրոֆիլակտիկ հակաթրոմբոտիկ միջոց՝ թրոմբոֆլեբիտի, ստորին վերջույթների երակների վարիկոզի, այրվածքների, տրոֆիկ վերքերի դեպքում։
Օգտագործման ձեւը եւ չաձաբաժինները․
Խմել 1 թեյի գտալ(5 մլ) օրեկան 2-3 անգամ, կամ էլ որպես քսուկ՝ արտաքին օգտագործման դեպքում։
Ընդունման տեւողությունը՝ 30 օր
Կողմնակի ազդեցություններ․
Մի օգտագործեք անհատական անհանդուրժողականության դեպքում:
Հակացուցումներ․ Անհատական զգայունություն յուղային լուծույթի բաղադրիչների նկատմամբ, հեմոֆիլիա, արյունահոսող ստամոքսի խոց, անեմիա, արտահայտված հիպոթենզիա։
Եթերայուղերն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ստուգել՝ արդյոք յուղը մաշկին քսելիս գրգռվածություն չի առաջացնում։
Պահպանումը․ Պահել օրիգինալ փաթեթավորման մեջ չոր, մութ տեղում, արևի ուղիղ ճառագայթներից և խոնավությունից հեռու, 15-ից 25 °C ջերմաստիճանում: Ցանկալի է սառնարանում։
Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Թողարկման ամսաթիվը նշված է տուփի վրա
Պիտանելիության ժամկետը՝ 12 ամիս՝ արտադրման օրվանից։ Չի կարելի օգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Արտադրող՝ ԿՈՐԱԼ ԳՐՈՒՊ ՍՊԸ․ ՀՀ, 0026, Երևան, փ. Մադոյան 8։
Պահանջներ ընդունող և պատասխանելու լիազորված կազմակերպություն՝
ԿՈՐԱԼ ԳՐՈՒՊ ՍՊԸ․ ՀՀ, 0026, Երևան, փ. Մադոյան 8։
Պետական գրանցման վկայական թիվ ՝
AM 01.06.01.003.Ռ.000020.02.23 — 09.02.2023թ.






Reviews
There are no reviews yet.