Description
Դեղամիջոց չէ
Թողակման ձևը՝ 30, 50, 100, 150, 200մլ սրվակներով յուղային հեղուկ
Կիրառումը․ «Coral-G»-ն բուսական հիմքի վրա պատրաստված կենսաբանական ակտիվ սննդային հավելում է` հարուստ վիտամիններով և ամինաթթուներով։ Այն ապահովում է մարդու օրգանիզմի համակարգերի պատշաճ գործունեությունը, օգնում ամրապնդել իմունային համակարգը, բարենպաստ ազդում մտավոր և ֆիզիկական գործունեության վրա, ընդհանուր առմամբ ուժեղացնում մարդու օրգանիզմը։
Հիմնական բաղադրությունը․ «Coral-G»-ն եզակի է իր քիմիական բաղադրությամբ։ Այն պարունակում է մոտ 5% լինոլենային թթու (օմեգա-3); 49% լինոլաթթու (օմեգա-6), 23% օլեինաթթու (օմեգա-9), վիտամին E-ի հատուկ տեսակ, որի հակաօքսիդանտ հատկությունները սովորականից 40-50 անգամ ավելի են, В2, В1, D և A վիտամիններ և սկվալեն (8%): «Coral-G»-ն պարունակում է նաև անթառամ ծաղկի յուղ 1գ/100մլ, վիտամին D3՝ 10մկգ, B խմբի վիտամիններ՝ B1-1,5մգ, B2-1,8մգ, Նիացին (վիտամին B3)-6մգ, վիտամին B6-3մգ, վիտամին B9 — 400մկգ, ինչպես նաև գլիցին՝ 3,5գ, թիրոզին՝ 4,4գ:
«Coral-G»-ի առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ այն պարունակում է ամարանտի յուղ (30գ/100մլ), անթառամ ծաղկի յուղ (30գ/100մլ), կավի յուղ (20գ/100մլ), խնկի յուղ (20գ/100մլ)։ Խնկի յուղն իր հերթին ունի կարևոր հատկություններ՝ պայմանորված նրա բաղադրիչներով, որոնց թվում են տերպեններ, դիպենտեն, կամֆեններ, լադանիոլ, պոլիֆենոլներ, սեսկվիտերպեններ, լիմոնեն, պինեններ և այլն: Չորս յուղերի համադրությունը դրական է ազդում գլխացավերի, արյան հիվանդությունների, բրոնխիալ ասթմայի և տարբեր նևրոզների վրա: «Coral-G»-ն օգտագործում են նաև ստամոքսի և աղիների հիվանդությունների բուժման ժամանակ։ Ցածր չափաբաժիններով այն բարենպաստ ազդեցություն է ունենում մարսողության վրա, բարելավում է լեղարտադրությունը, բարելավում է աղիների աշխատանքը և ընդհանուր կազդուրիչ ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա:
Սննդային և էներգետիկ արժեքը 100 գ-ի համար՝ սպիտակուցներ՝ 3,7%, ճարպեր՝ 05,6%, ածխաջրեր < 0,5%, կկալ-19,84։
Օգտագործման ձևը և չափաբաժինները․ Մեծահասակներին՝ խմել 1 թեյի գդալ (5 մլ) օրական 2 անգամ, առավոտյան և երեկոյան ուտելուց 30 րոպե առաջ կամ հետո: Մի գերազանցեք օրական չափաբաժինը:
Ընդունման տևողությունը՝ 15-30 օր կամ հետևել բժշկի խորհրդին։
Հակացուցումներ․ Անհատական անհանդուրժողականություն դեղամիջոցի կենսաբական ակտիվ հավելման բաղադրիչների նկատմամբ։ Արգելվում է օգտագործել մինչև 18 տարեկանը, հղիներին և կրծքով կերակրող մայրերին։
Զգուշացումներ. Կենսաբանական ակտիվ սննդային հավելումը չի կարելի դիտարկել որպես լիարժեք սննդակարգին փոխարինող:
Պահպանումը․ Պահել օրիգինալ փաթեթավորման մեջ չոր, մութ տեղում, արևի ուղիղ ճառագայթներից և խոնավությունից հեռու, 15-ից 25°C ջերմաստիճանում: Ցանկալի է՝ սառնարանում։
Պահել երեխաներին անհասանելի վայրում:
Թողարկման ամսաթիվը նշված է տուփի վրա
Պիտանելիության ժամկետը՝ 12 ամիս՝ արտադրման օրվանից։ Չի կարելի օգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Արտադրող՝ ԿՈՐԱԼ ԳՐՈՒՊ ՍՊԸ․ ՀՀ, 0026, Երևան, փ. Մադոյան 8։
Պահանջներ ընդունող և պատասխանելու լիազորված կազմակերպություն՝
ԿՈՐԱԼ ԳՐՈՒՊ ՍՊԸ․ ՀՀ, 0026, Երևան, փ. Մադոյան 8։
Պետական գրանցման վկայական թիվ ՝ AM 01.06.01.003.Ռ.000020.02.23 — 09.02.2023թ.






Reviews
There are no reviews yet.