Description
Դեղամիջոց չէ
Թողակման ձեւը՝ 30, 50, 100, 150, 200մլ սրվակներով։
Կիրառումը․ Չիչխանի սերմի յուղը ակտիվացնում է հյուսվածքների նյութափոխանակությունը, բարելավում է տրոֆիզմը և խթանում վերականգնման գործընթացը: Խթանում է վերականգնողական պրոցեսները տարբեր էթիոլոգիայի լորձաթաղանթների մաշկի վնասվածքներում (վերք, ճառագայթում, այրվածքներ, խոցեր): Այն ունի հակաօքսիդանտ և ցիտոպրոտեկտիվ ազդեցություն։ Նվազեցնում է ազատ ռադիկալների գործընթացների ինտենսիվությունը և պաշտպանում է բջիջների և ենթաբջջային թաղանթները վնասից: Դեղաբանական ազդեցությունը պայմանավորված է պատրաստուկում կարոտինի (պրովիտամին A), տոկոֆերոլների (վիտամին E) և լիպոֆիլ այլ նյութերի առկայությամբ։
Հիմնական բաղադրությունը․ Չիչխանի սերմի յուղը պարունակում է գրեթե բոլոր վիտամինները, հատկապես վիտամին C (200 մգ/100 գ), կարոտիններ, իբոֆլավոնիդներ, պեկտիններ, օրգանական և ճարպաթթուներ, մասնավորապես՝ տոկոֆերոլ և ֆոլաթթու։
100 գ յուղի մեջ միկրոէլեմենտների պարունակությունը՝ Mg-30 մգ, K-193 մգ, P-9 մգ, Na-4 մգ, Fe-1,4 մգ, ծծումբ, բոր, ծծումբ և սիլիցիում:
Սննդային և էներգետիկ արժեքը 100գ-ի համար՝ ճարպեր՝ 05,6%, ածխաջրեր < 0,5%, կկալ։
Օգտագործման ձեւը և ընդունման տևողությունը.
Խմելու պարագայում. ստամոքսի և տասներկումատնյա աղիքի պեպտիկ խոցի դեպքում ընդունվում է 1 թեյի գդալ օրական 2-3 անգամ: Բուժման կուրսը 3-4 շաբաթ է։
Տեղային՝ կոլպիտի, էնդոցերվիցիտի, արգանդի վզիկի էրոզիայի, հեմոռոյի դեպքում: Կոլպիտի բուժման ընթացքը 10-15 պրոցեդուրա է, արգանդի վզիկի էրոզիայի դեպքում՝ 8-12 պրոցեդուրա։
Արտաքին օգտագործում . մաշկի վնասվածքների համար դրանք օգտագործվում են յուղային վիրակապերի տեսքով: Բուժումն իրականացվում է մինչև մաշկի կոշտացման սկսվելը։
Հակացուցումներ․ սննդային հավելումի բաղադրիչների անհատական անհանդուրժողականություն, հղիություն, կրծքով կերակրում:
Խմելու դեպքում՝ խոլեցիստիտ, խոլանգիտ, պանկրեատիտ, հեպատիտ.
Ռեկտալ օգտագործման դեպքում՝ փորլուծություն:
Հակացուցված է մինչև 12 տարեկան երեխաներին։
Զգուշացումներ. Մի օգտագործեք սննդային հավելումը որպես ամբողջական դիետայի փոխարինող: Բուժումն իրականացնել բժշկի հսկողության ներքո։
Պահպանումը․ Պահել օրիգինալ փաթեթավորման մեջ չոր, մութ տեղում, արևի ուղիղ ճառագայթներից և խոնավությունից հեռու, 15-ից 25 °C ջերմաստիճանում: Ցանկալի է սառնարանում։
Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Թողարկման ամսաթիվը նշված է տուփի վրա
Պիտանելիության ժամկետը՝ 12 ամիս՝ արտադրման օրվանից։ Չի կարելի օգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Արտադրող՝ ԿՈՐԱԼ ԳՐՈՒՊ ՍՊԸ․ ՀՀ, 0026, Երևան, փ. Մադոյան 8։
Պահանջներ ընդունող և պատասխանելու լիազորված կազմակերպություն՝
ԿՈՐԱԼ ԳՐՈՒՊ ՍՊԸ․ ՀՀ, 0026, Երևան, փ. Մադոյան 8։
Պետական գրանցման վկայական թիվ ՝
AM 01.06.01.003.Ռ.000020.02.23 — 09.02.2023թ.







Reviews
There are no reviews yet.