Description
«ԱՆԹԱՌԱՄ» «HELICHRYSUM ITALICUM OIL»
Դեղամիջոց չէ
Թողակման ձեւը՝ 30, 50, 100, 150, 200մլ սրվակներով։
Կիրառումը․ «Անթառամ» յուղային լուծույթը հարուստ է մոնոտերպեններով՝ α-պիպեն և β-պիպեն, միրցեն, լիմոնեն; սեսկվիտերպիններ՝ կուրկումեն; մոնոտերպենային սպիրտներ, լինալոոլ, բարդ եթերներ, դիկետոններ։
Հիմնական բաղադրությունը․ Անթառամ ծաղկի եթերայուղը բաց դեղին հեղուկ է՝ ծաղկային-բալզամիկ բույրով՝ մեղրի և վարդի համային երանգներով: Դրա տեխնիկական ցուցանիշները սովորաբար գտնվում են հետևյալ սահմաններում. խտությունը՝ 0,890-0,922; թթվայնությունը 1-3; եթերայնությունը՝ 100-200։
Օգտագործուման նպատակը․ Անթառամ ծաղկի յուղային լուծույթը հաճախ օգտագործվում է շնչառական հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ասթման, քրոնիկ բրոնխիտը, հաչացող հազը, ինչպես նաև գլխացավերը: Օգնում է այրվածքների, ալերգիայի, պսորիազի դեպքում։ Պաշտպանում է կանդիդայի տիպի սնկային վարակներից: Աջակցում է շնչառական համակարգին մրսածության, գրիպի, բրոնխիտի, հազի և ասթմայի դեպքում, հեռացնում է թոքերից խորխը: Այն ունի հանգստացնող ազդեցություն, նպաստում է հանգիստ քնին։ Նորմալացնում է մարսողական պրոցեսները, կարգավորում է լյարդի և փայծաղի աշխատանքը, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հյութազատումը։
Օգտագործման ձեւը եւ չաձաբաժինները․ խմել 1 թեյի գդալ օրական 2-3 անգամ՝ հազի, բրոնխները մաքրելու եւ շնչառությունը կարգավորելու համար։ Մաշկի և մազերի խնամքի համար՝ 10-15 գ հիմքի վրա (նուշ կամ այլ) ավելացնել 3-5 կաթիլ յուղ։ Օգտագործվում է նաեւ բուրմունքի դիֆուզորների կամ բուրմունք արտազատող լամպերի մեջ:
Ընդունման տեւողությունը․
Խորհուրդ է տրվում ընդունել 3-7 օր։
Կողմնակի ազդեցություններ․ Մի օգտագործեք անհատական անհանդուրժողականության դեպքում:
Հակացուցումներ․Անհատական անհանդուրժողականություն։
Եթերայուղերն օգտագործելուց առաջ անհրաժեշտ է ստուգել՝ արդյոք յուղը մաշկին քսելիս գրգռվածություն չի առաջացնում։
Պահպանումը․ Պահել օրիգինալ փաթեթավորման մեջ չոր, մութ տեղում, արևի ուղիղ ճառագայթներից և խոնավությունից հեռու, 15-ից 25 °C ջերմաստիճանում: Ցանկալի է սառնարանում։
Պահել երեխաների համար անհասանելի վայրում:
Պիտանելիության ժամկետը՝ 12 ամիս՝ արտադրման օրվանից։ Չի կարելի օգտագործել պիտանելիության ժամկետը լրանալուց հետո:
Արտադրող՝ ԿՈՐԱԼ ԳՐՈՒՊ ՍՊԸ․ ՀՀ, 0026, Երևան, փ. Մադոյան 8։
Պահանջներ ընդունող և պատասխանելու լիազորված կազմակերպություն՝
ԿՈՐԱԼ ԳՐՈՒՊ ՍՊԸ․ ՀՀ, 0026, Երևան, փ. Մադոյան 8։
Պետական գրանցման վկայական թիվ ՝
AM 01.06.01.003.Ռ.000020.02.23 — 09.02.2023թ.
Թողարկման ամսաթիվը նշված է տուփի վրա






Reviews
There are no reviews yet.